“Յունիբանկը” ներկայացրեց Հայաստանում առաջին cash-in NCR բանկոմատը

13.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկն” այսօր ներկայացրել է Հայաստանում առաջին cash-in NCR բանկոմատն, որն ունի կանխիկ ԱՄՆ դոլար, եվրո եւ ռուսական ռուբլի մուտքագրելու հնարավորություն, իսկ մոտ ժամանակներս այդ շարքը կլրացնի նաեւ ՀՀ դրամը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Յունիբանկի” պլաստիկ քարտերի բաժնի ղեկավար Մեսրոպ Հակոբյանն այսօր ասել է, որ նոր բակոմատը հաճախորդին հնարավորություն է տալիս գումարներ մուտքագրել իր հաշվի վրա, իրագործել տարադրամի փախանակման գործարքներ` ինչպես քարտի միջոցով, այնպես էր առանց դրա: Նոր բանկոմատը նաեւ ունի կոմունալ վճարներ կատարելու ծառայություն:

Cash-in բոնկամատներն ունեն պաշտպանության 18 աստիճան, ինչը բացառում է կեղծ դրամի մուտքը:

Մոտ ապագայում cash-in բանկոմատները կմիանան E-card-banking համակարգին, ինչը հնարավորություն կտա մարել վարկերը, վճարել տոկոսները:

Հետզհետե cash-in գործառույթով բանկոմատը կներդրվի ՙՅունիբանկի՚ բոլոր բանկոմատներում:

Այսօր բանկն ունի 31 բանկոմատ, մինչեւ տարեվերջ դրանց թիվը նախատեսվում է հասցնել 60-ի:

2007 թ. մարտի 31-ի դրությամբ, “Յունիբանկի” կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 17 532, որոնցից 14 944-ը` Visa քարտեր են, 2 588-y` ArCa քարտեր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW