ԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել “Արցախբանկի” ավանդատուների նախնական փոխհատուցման մասին

12.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր հրամանագիր է ստորագրել 1993 թ. “Արցախբանկում” քաղաքացիների արժեքազրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունում, հանրապետության կառավարությանը հանձնարարված է 2007 թ. ԼՂՀ պետբյուջեով նախատեսված միջոցների սահմաններում ապահովել ԼՂՀ-ն պաշտպանելիս զոհված զինծառայողների եւ մինչեւ 1954 թ. ծնված առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9560

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW