ԵԿԳ-ն ու ԱՐԱՐԱՏ կոնյակները Բեռլինում մրցանակ են ստացել

10.05.2017 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԳ #ԱՐԱՐԱՏ #կոնյակ
Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման «Անի» կոնյակը Բեռլինում մարտի 5-6-ը կայացած խմիչքների միջազգային մրցույթում ոսկե մեդալի է արժանացել:

Միաժամանակ, Երեւանի կոնյակի գործարանը, մրցույթի հանձանժողովի որոշմամբ, արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին:

Ինչպես նշել են ԵԿԳ-ում, այս տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 400 խմիչք աշխարհի շուրջ 20 երկրներից:

«Բեռլինի միջազգային խմիչքների մրցույթը բացառիկ է իր տեսակի մեջ, քանզի հանձնաժողովի կազմում հանդես են գալիս ալկոհոլային խմիչքների ոլորտի առաջադեմ մասնագետներ, այդ թվում` օն եւ օֆֆ-թրեյդի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ եւ ներմուծողներ, որոնք հնարավորություն ունեն ուղղակիորեն ազդեցություն ունենալ տվյալ ապրանքի վաճառքների վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ մրցույթի կազմակերպիչների` ԱՐԱՐԱՏ-ն առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ամբողջ պատմության ընթացքում:

«Այս մրցանակներով ԱՐԱՐԱՏ կոնյակները շարունակում են միջազգային մրցույթներում բարձր մրցանակներ ստանալու հաղթարշավը: Ավելի վաղ ԱՐԱՐԱՏ կոնյակները արժանացել են Սան Ֆրանցիսկոյի SFIWSC եւ The World-Spirits մրցույթների  բարձր պարգեւներին»,- ընդգծել են գործարանում:
Դիտում՝ 10710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW