Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում այսուհետեւ կարելի է վճարել «Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման դիմաց: Այս հավաստագիրը քաղաքացիների համար ապահովում է իրավաբանական խորհրդատվություն ստանալու տարեկան բաժանորդագրություն:Ինչպես նշել են բանկում, ծառայությունը մատուցվում է «Եվրոպական իրավաբանական ծառայություն» ընկերության կողմից եւ աշխատում է շուրջօրյա, այդ թվում՝ հանգստյան եւ տոն օրերին: «Ծառայությունը տրամադրվում է տարբեր սակագնային պլաններով, որոնք, մասնավորապես, ներառում են բանավոր եւ գրավոր իրավաբանական խորհրդատվություն, տիպային փաստաթղթերի տրամադրում եւ հրահանգներ դրանց կազմման վերաբերյալ, բանակցությունների վարում, բանավոր իրավական խորհրդատվություն ձեռնարկատիրական գործունեության հարցերով, ավտոթեմատիկայի վերաբերյալ փաստաթղթերի կազմում»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում տեղեկացրել են, որ իրավաբանական խորհրդատվությունն իրականացվում է հեռահար՝ հեռախոսային խորհրդատվության, էլեկտրոնային փոստի կամ Skype-ի միջոցով: Հավաստագրերի ձեռքբերման նվազագույն արժեքը կազմում է 12 500 դրամ, հավաստագիրը վավեր է մեկ տարվա ընթացքում: Tweet Դիտում՝ 2525