Երեւանում ամփոփվել է «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրը

05.05.2017 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#GIZ #Վիլհելմ Հուգո
Երեւանում այսօր ամփոփվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ)  կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքները:

Ինչպես հայտնել են GIZ-ում, ծրագիրն իրականացվել է 2014-2017 թթ. Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ: Այն ապրիլի 1-ից թեւակոխել է նոր եռամյա փուլ՝ «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) անվանումով:

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման բարելավումը զբաղվածության ապահովման համար կարեւոր ոլորտներում կայուն տնտեսական աճի հիմնական խթաններից է: Մենք ակտիվորեն աջակցել ենք այս գործընթացին եւ շարունակելու ենք մեր ջանքերը գալիք 3 տարում եւս»,- ասել է «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

Նրա խոսքով՝ ծրագիրը նախորդ երեք տարիների ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանի գինեգործության, զբոսաշրջության եւ ճշգրիտ ճարտարագիտության/ՏՏ ոլորտներում: Այն շարունակելու է նպաստել մասնագիտական կրթություն եւ ուսուցում համակարգի զարգացմանը՝ նշված ոլորտներում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրեր մշակելու համար:

«Մեր նպատակն է աջակցել մասնավոր հատված-կրթություն համագործակցությանը՝ Հայաստանի ՄԿՈՒ ոլորտի հիմնական գործընկերների կարիքներին համապատասխան եւ, միավորելով մեր ջանքերը, հասնել ընդհանուր նպատակներին: Ծրագրի նոր փուլը կընդլայնի եւ կբարելավի մեր նախկին ձեռքբերումները՝ ի նպաստ Հայաստանում կայուն տնտեսական զարգացման»,- նշել է Վիլհելմ Հուգոն:
Դիտում՝ 8036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW