Մեկնարկում է Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիրը

04.05.2017 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Մեղրիի անցակետ
Պետական եկամուտների կոմիտեում սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին:

Ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած սահմանային անցակետի շնորհիվ նախատեսվում է բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի եւ ապրանքաշրջանառության համար, հաղորդում են ՊԵԿ-ից:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը Հայաստանի հյուսիսային սահմանակետերի` Բագրատաշենի, Գոգավանի եւ Բավրայի արդիականացման ծրագրերի շարունակությունն է: Մեղրիի անցակետի արդիականացմամբ կգործի «մեկ պատուհան» համակարգը, ինչի արդյունքում բեռնափոխադրողները եւ սահմանային անցակետը հատողները կշփվեն մեկ մարմնի հետ:

Ծրագիրն իրականացնում է Միավորած ազգերի կազմակերպությունը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ եւ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ:
Դիտում՝ 2532

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW