Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2017թ. հունվար-մարտ ամիսներին անցած տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է շուրջ 18,4 մլրդ դրամով կամ 11,8%-ով՝ կազմելով շուրջ 175 մլրդ դրամ: ՀՀ ամենախոշոր հարկատուն 16,8 մլրդ դրամ հարկերի ծավալով «Գազպրոմ Արմենիա»-ն է: Ընկերության վճարած հարկերը, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, ավելացել են 7,9%-ով: 27.04.2017 | 16:53 Բանկերն 1-ին եռամսյակում ավելացրել են հարկերը Երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է: Վերջինս հունվար-մարտ ամիսներին վճարել է 5,5 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է 2016թ. առաջին եռամսյակի ընկերության ցուցանիշը 87,3%-ով (անցած տարի 8-րդ տեղում էր):Հիշեցնենք, որ 2016թ. առաջին եռամսյակում ՀՀ երկրորդ հարկատուն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն էր, որը հաշվետու եռամսյակում զիջել է իր դիրքը՝ հայտնվելով 18-րդ տեղում (1,4 մլրդ դրամ հարկ, անկում` 71,4%):Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է` 4,7 մլրդ դրամ հարկերով, ինչը 2,4 անգամ գերազանցում է նրա անցած տարվա ցուցանիշը:4,5 մլրդ դրամ ցուցանիշով չորրորդ հորիզոնականում «Ալեքս Հոլդինգ»-ն է: Ընկերությունը գործում է անցած տարվա օգոստոսից, հետեւաբար՝ բացակայում է 2016թ. առաջին եռամսյակի հարկատուների ցանկում: Հատկանշական է, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որն ավանդաբար հարկատուների ցանկի առաջատարներից էր, այս անգամ 82-րդ հորիզոնականում է՝ 385,2 մլրդ դրամի հարկերի ծավալով (անկում` 88,3%):Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը, 2017թ. առաջին եռամսյակի տվյալներով, վճարել է 4,1 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 0,4%-ով, սակայն ընկերությունը զիջել է դիրքը երկու հորիզոնականով:1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են նաեւ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 3,5 մլրդ դրամ (աճ՝ 50,4%), «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը՝ 3,1 մլրդ դրամ, «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը ՝ 2,6 մլրդ դրամ (անկում՝ 14,8%), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 2,35 մլրդ դրամ (աճ` շուրջ 59%) եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 2,34 մլրդ դրամ (աճ` 25,9%): Tweet Դիտում՝ 2267