Բանկերն 1-ին եռամսյակում ավելացրել են հարկերը

27.04.2017 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2017թ. առաջին եռամսյակի ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 10,1 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,3 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 8,05%):

Հունվար-մարտ ամիսների տվյալներով՝ ՀՀ ամենախոշոր հարկատու բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել շուրջ 1,2 մլրդ դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավելացել են 34,2%-ով: Արդյունքում, ընդհանուր հարկատուների ցուցակում այն 26-րդից դարձել է 21-րդը:


Շուրջ 1 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է: Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 0,7%-ով, այդուհանդերձ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում զիջել է իր դիրքը 3 հորիզոնականով՝ դառնալով 24-րդը:

Նրան հաջորդում են Անելիք Բանկը՝ մոտ 972 մլն դրամ (26-րդ տեղ, աճ՝ մոտ 3 անգամ), Ամերիաբանկը՝ 922,6 մլն դրամ հարկերի ծավալով (28-րդ տեղ, աճ` 9,4%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 2017թ. առաջին եռամսյակում պետբյուջե վճարելով 906,5 մլն դրամ հարկ (29-րդ հորիզոնական, աճ` 49,1%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- Արդշինբանկը՝ 853,8 մլն դրամ (31-րդ տեղ),
- Ինեկոբանկը՝ 815,6 մլն դրամ (34-րդ տեղ),
- Յունիբանկը՝ 687,4 մլն դրամ (45-րդ տեղ),
- Կոնվերս Բանկը՝ 589,7 մլն դրամ (51-րդ տեղ),
- Հայէկոնոմբանկը՝ 456,7 մլն դրամ (65-րդ տեղ),
- Արարատբանկը՝ 420,2 մլն դրամ (77-րդ տեղ),
- Արմսվիսբանկը՝ 369,7 մլն դրամ (84-րդ տեղ),
- Պրոմեթեյ Բանկը՝ 353,1 մլն դրամ (91-րդ տեղ),
- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ շուրջ 167 մլն դրամ (179-րդ տեղ),
- Մելլաթ Բանկը՝ 116,2 մլն դրամ (248-րդ տեղ),
- Զարգացման Հայկական Բանկը՝ 83,1 մլն դրամ (323-րդ տեղ),
- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ շուրջ 61 մլն դրամ (400-րդ տեղ),
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 53,2 մլն դրամ (454-րդ տեղ),
- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 48,2 մլն դրամ (514-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2017թ. հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 175 մլրդ դրամի հարկ, ինչը 11,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը:

Հիշեցնենք, որ 2016թ. վերջին եռամսյակում Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը միացել է Արդշինբանկին, իսկ Զարգացման Հայկական Բանկը միացել է Արարատբանկին:
Դիտում՝ 4858
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW