IDeA-ն վարչապետին է ներկայացրել իր նոր նախաձեռնությունները
25.04.2017 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկայացվել են հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը եւ նոր նախաձեռնությունները:
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ 2007-ից մինչ օրս IDeA հիմնադրամը գործընկերների, դոնորների հետ միասին Հայաստանում տարաբնույթ ծրագրերի իրականացման համար արդեն ներդրել է ավելի քան $550 մլն եւ նախատեսում է առաջիկա 15 տարում շուրջ $1,3 մլրդ-ի ներդրումներ ներգրավել:
IDeA-ի հիմնադիրը ներկայացրել է Հայաստանի զարգացման նոր նախագծերի առաջարկությունների փաթեթ, որը ներառում է ինչպես արդեն գործող ծրագրերի շարունակականություն, այնպես էլ նոր ուղղություններ:
Նշելով, որ Հայաստանի առաջընթացի համար IDeA-ն ստեղծել է իր ծրագրերի համար որպես հարթակ ծառայող զարգացման 10 ուղղություն՝ Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը եւ ֆինանսաբանկային համակարգի հզորացմանը, ինչպես նաեւ Արցախի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Գործարարի խոսքով՝ այդ ծրագրերը երկարաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական ազդեցություն են ունենալու եւ բարձրացնելու են Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում:
Կարեն Կարապետյանը ողջունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի գործունեությունը՝ այն գնահատելով արդյունավետ եւ կարեւոր երկրի առաջընթացի համար:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուբեն Վարդանյանին եւ իր գործընկերներին, որ մտահոգ են Հայաստանի համար, կանոնավոր աշխատանքներ են իրականացնում մեր երկրում, եւ մենք մեր վերաբերմունքով, համարժեք արձագանքով պետք է ոգեւորենք նրանց: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող Հայաստանում իրեն պաշտպանված ու հարմարավետ զգա: Այդ իսկ պատճառով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը պետք է լինի հասկանալի եւ ձեռնտու կոնտրագենտի համար: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկությունները»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով ներկայացված նախաձեռնություններին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ակտիվ աշխատել IDeA հիմնադրամի հետ ըստ ոլորտների մշակված կոնկրետ ծրագրերով:
«Ներկայացված բոլոր ծրագրերով պետք է արձագանքել՝ ո՞րն է առարկայական, որպեսզի նախաձեռնող խումբը մեզնից հստակ տեղեկատվություն ստանա հետագա քայլերի վերաբերյալ: Մենք այս հարթակն օգտագործում ենք՝ ծրագրերը համատեղ քննարկելու եւ ընդհանուր մոտեցմամբ առաջ շարժվելու համար»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վերջին լուրեր
13.01.2025 | 12:21 Նորություններ
Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը
13.01.2025 | 10:11 Հոդվածներ
Կաթնամթերք արտադրողները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում
13.01.2025 | 09:57 Նորություններ
13.01.2025 | 09:53 Նորություններ
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: