«Միր»-ն ու Mastercard-ը դիտարկում են քոբրենդինգային քարտի թողարկումը

25.04.2017 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mastercard #«Միր»
Ռուսաստանի վճարային քարտերի ազգային համակարգը (NBTS) եւ MasterCard ընկերությունները բանակցում են «Միր»-Mastercard քոբրենդինգային քարտ թողարկելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ռուսական «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ակնկալվում է, որ բանակցությունների հաջող ավարտի դեպքում ընկերությունների միջեւ կկնքվի երկրորդ համաձայնագիրը. ներկայում բանկերը հնարավորություն ունեն թողարկելու «Միր»-Maestro քոբրենդինգային քարտեր:

«Վեդոմոստի»-ն գրում է, որ Mastercard-ում, NBTS-ում եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկում հրաժարվել են մեկնաբանել լուրը:

Ինչ վերաբերում է բանկիրներին, ապա պարբերականի հետ զրույցում նրանք միանշանակ դրական են գնահատել այս նախաձեռնությունը՝ նշելով, որ «Միր»-Mastercard քոբրենդիգային քարտերն ավելի պահանջված կլինեն, քան Maestro-ի դեպքում էր:

Ի դեպ, համանման բանակցություններ ընթանում են նաեւ «Միր»-ի եւ Visa-ի միջեւ:

Հիշեցնենք, որ 2016-ին ռուսական «Միր» եւ հայկական ArCa վճարային քարտերի միջեւ փոխադարձ սպասարկման վերաբերյալ հուշագիր էր ստորագրվել:
Դիտում՝ 7825

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW