2017թ. հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6,6% տնտեսական ակտիվություն:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16,1%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` կրճատվել 1,5%-ով, իսկ շինարարության ծավալը` 13,6%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 11,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10%-ով: Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 0,3%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ավելացել 3,4%-ի չափով: 2017թ. հունվար-մարտին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 1,1%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-մարտին ավելացել է 17,4%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն աճել է 17,9%-ով, արտահանման ծավալը՝ 16,5%-ով: Tweet Դիտում՝ 2564