Մայիսի 17-ից Երեւան-Թել Ավիվ ուղիղ չվերթներ կիրականացվեն

19.04.2017 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քաղավիացիա #«Արմենիա»

«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ից թռիչքներ կիրականացնի Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Իսրայելի հետ երկարատեւ բանակցությունների արդյունքում:

Չվերթները կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին:

«Դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության եւ տնտեսության զարգացման գործում»,- նշել են Քաղավիացիայում:  

Դիտում՝ 2703

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW