Նախագահը ծանոթացել է «Սպայկա»-ի հեռանկարային ծրագրերին

19.04.2017 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպայկա #Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերության՝ Երեւանում գտնվող գլխամաս:

Նախագահը եղել է «Վոլվո» ընկերության բեռնատարների տեխսպասարկման նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում եւ «Սպայկա»-ի հյութերի ու պահածոների արտադրության գործարանում՝ ծանոթացել ընկերության ձեռքբերումներին, այդ թվում՝ արտահանման ծավալներին ու զարգացման ծրագրերին:

Ընկերության պատասխանատուները ներկայացրել են, որ 2016թ. դրությամբ «Սպայկա»-ի ուղղակի ներդրումները կազմել են $86 մլն, ընկերությունն ունեցել է 926 մշտական աշխատատեղ, իսկ 2017թ. տարեվերջին ներդրումների ընդհանուր չափը կկազմի $154 մլն, մշտական աշխատատեղերի քանակը կհասցվի 1316-ի:

«Սպայկա»-ի պատասխանատուների հավաստմամբ` 2017-ին ընկերությունը զարգացնում է կաթի արտադրության եւ վերամշակման ուղղությունը՝ շարունակելով ներդրումները ինտենսիվ այգիների ու ջերմոցաշինության ոլորտում:

«Սպայկա»-ի ծրագրերից է նաեւ հայկական ապրանքների օնլայն խանութի՝ «Արմզոն» ծրագրի իրականացմամբ այնպիսի հարթակի կազմակերպումը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր արտադրողներին առանց միջնորդների ու սուպերմարկետների անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում եւ մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրանց ընտրած հայկական ապրանքատեսակները:

Հիշեցնենք, որ 20146թ. վերջին «Սպայկա»-ն հայտարարել էր Հյուսիսային Օսիայում 3,5 մլրդ ռուբլի ներդնելու մասին:

Դիտում՝ 3195
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW