Մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիս 2017»-ը
19.04.2017 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ABCFinance.am

ՀՀ Կենտրոնական բանկը, գործակցելով մի շարք ֆինանսական կառույցների հետ, հայտարարել է «Իմ ֆինանսների ամիս» 2017 ծրագրի մեկնարկը, որը կանցկացվի մինչեւ մայիսի 19-ը:
Ամենամյա այս ծրագիրը, որն անցկացվում է արդեն 4-րդ տարին, նպատակ ունի հասարակության շրջանում կարեւորել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումը, ինչպես նաեւ բարձրացնել ֆինանսական կրթման մակարդակը:
ՀՀ Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է Երեւանի եւ մարզերի բնակիչների համար, թիրախում տարբեր մասագիտություններ ունեցող անձիք են՝ աշակերտներ, ուսանողներ, կանայք, ուսուցիչներ եւ այլն:
«Մեզ համար կարեւոր է գտնել նորարարական, ստեղծագործ, գրավիչ ուղիներ եւ գործիքներ՝ ֆինանսական կրթման մակարդակը հասարակության լայն շրջանակում բարձրացնելու համար, հետեւաբար այս տարի եւս իրականացվում են ինչպես հասարակության կողմից արդեն սիրված, այնպես էլ նոր միջոցառումներ»,- ընդգծել է Արմենուհի Մկրտչյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն էլ նշել է, որ ծրագրի միջոցառումներն ուղղված են լինելու գիտելիքների եւ հմտությունների ուժեղացմանը, օրինակ` ինչպես կատարել արդյունավետ խնայողություններ, պլանավորել եկամուտներն ու ծախսերը, խուսափել պարտքի բեռից, ուր եւ ում դիմել իրավունքների պաշտպանության համար, ինչպես խուսափել ֆինանսական զեղծարարություններից:
Նա կարեւորել է ֆինանսական կազմակերպությունների դերը ծրագրում` նշելով, որ հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի հասարակությունն ավելի հստակ պատկերացում կազմի ֆինանսական կառույցների եւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են տարբեր ֆինանսական թեմաներով մեկժամյա բաց սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ, լուսանկարչական, նկարչական, ինֆոգրաֆիկական եւ վերամշակման մրցույթներ, ֆինանսական շրջագայություն:
Ծրագրի գործընկերների թվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն, Երեւանի քաղաքապետարանը, ինչպես նաեւ բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ եւ այլ կառույցներ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: