ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության առաջին նպատակը «միության ամրապնդումն է ներսից»:Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է Բիշքեկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:«Մենք ունենք երկու կարեւոր նպատակ. առաջինը՝ միության ամրապնդումը ներսից, խոչընդոտների վերացման ճանապարհով մեր ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառությունների եւ սահմանափակումների նվազեցումը, երկրորդը՝ ԵԱՏՄ-ի միջազգային ներգրավվածության բարձրացումը: Այս երկու նպատակները փոխլրացնում են միմյանց եւ ազդում կազմակերպության արդյունավետության ու միջազգային հեղինակության վրա»,- ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՏՄ համագործակցությունը երրորդ երկրների եւ առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ: «2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ եւ բարիդրացիական հարաբերություններ»,- հավելել է ՀՀ նախագահը: ՀՀ նախագահը ողջունել է «Սպիտակ գրքի» մշակումն ու հրատարակումը, որտեղ ներկայացված են ԵԱՏՄ շուկայի համար առկա 60 խոչընդոտները: 03.04.2017 | 10:48 Հայտնի են ԵԱՏՄ-ում միասնական շուկայի ստեղծման խոչընդոտները «Հայաստանն առաջիկայում եւս կիրականացնի համաշխարհային տնտեսության բացասական երեւույթների հետեւանքների հաղթահարման, կայուն տնտեսական աճի անցման նախանշված ծրագրերը, այդ թվում՝ միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման միջոցով»,- ասել է Սերժ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 14289