Հայտնի են ԵԱՏՄ-ում միասնական շուկայի ստեղծման խոչընդոտները

03.04.2017 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ԵՏՀ #Կարինե Մինասյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մշակել է «սպիտակ գիրք», որտեղ ներկայացված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկայի ձեւավորման խոչընդոտները:

Այդ մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

Ցուցակում ներկայացված է 60 կետ, սակայն միության նորմերն ուղղակիորեն խախտող են ճանաչվել դրանցից ինը, այդ թվում՝ միության երկրներում պետական գնումներին մասնակցության սահմանափակումները: Օրինակ` Հայաստանը պետգնումների մասին ռուսերենով բավարար ծավալի տեղեկատվություն չի հրապարակում:

ԵԱՏՄ երկրներն արդեն իսկ փոփոխություններ են մշակում ազգային օրենսդրություններում` հայտնաբերված սահմանափակումները վերացնելու նպատակով:  

Կարինե Մինասյանը նշել է, որ որպես սահմանափակումների կրճատման մեխանիզմ պետք է ձեւավորվեն «ճանապարհային քարտեզներ», որտեղ կնշվեն յուրաքանչյուր երկրի կողմից կոնկրետ սահմանափակումների վերացման ժամկետները:

Ներկայում մշակվում է միասնական քարտեզ, որը պետք է ընթացիկ տարվա գարուն-ամռանը ներկայացվի ԵԱՏՄ երկրների վարչապետների հաստատմանը:

Դիտում՝ 7350

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW