ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթին:Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից եւ ենթադրում է հետեւյալ փոփոխությունները՝ - Լիցենզավորման ենթակա գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջի վերացում, մասնավորապես` մաքսային եւ ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, անմաքս առեւտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, մաքսային փոխադրողի գործունեություն, մաքսային հսկողության տարածքների կազմակերպում,- ՀՀ տարածքում գործունեության բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար լիցենզավորման փոխարեն ծանուցման մեխանիզմի ներդնում, - Ներկայացվող փաստաթղթերի էական կրճատում,- Ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց՝ լիազոր մարմնում հաշվառման կարգի սահմանում:Կառավարությունը նախագծերի ընդունմամբ ակնկալում է բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավում, առկա խնդիրների վերացում, ինչպես նաեւ կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը: Tweet Դիտում՝ 2258