Քննարկվում է բանկերի կողմից կառուցապատողների ռեյտինգավորման հարցը

13.04.2017 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #կառուցապատող

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ Կենտրոնական բանկի հետ քննարկման փուլում է կառուցապատման ոլորտի ձեռնարկությունների ռեյտինգավորման հարցը, որը հնարավորություն է տալու խրախուսել լավ աշխատող ընկերություններին:

Այս մասին վարչապետն ասել է նախօրեին՝ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում:

«Բանկերը, հաշվի առնելով, որ ընկերությունը «սպիտակ» դաշտում է, կգնահատեն ռիսկերը եւ ռեյտինգավորում կանեն: Մարդկանց պետք է մոտիվացնել. որպեսզի գան այդ դաշտ, պետք է իմանան, որ բոնուս են ստանալու դրանից»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նաեւ հանձնարարել է պատասխանատուներին՝ ենթակառուցվածքների թեմայի շուրջ քննարկում կազմակերպել կառուցապատող ընկերությունների եւ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վարչապետը տեղեկացրել է, որ Doing business-ի շրջանակում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ Երեւանում գործարկվելու է էլեկտրոնային քարտեզ, որի միջոցով, ցանկացած հասցեի հղմամբ գնալով՝ հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ էներգետիկ, ջրային եւ այլ ենթակառուցվածքների վերաբերյալ, եւ եթե հանրային ծառայություն մատուցող ընկերությունը չունենա այդ ենթակառուցվածքը, ապա կառուցապատողը պետք է պատրաստ լինի վճարել դրա համար եւ ելնելով դրանից՝ հաշվի առնել կառուցապատման ռիսկերը:

Դիտում՝ 2820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW