«ԱԳԲԱ Լիզինգ»-ն իր փորձը կփոխանցի գործարարներին

12.04.2017 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԳԲԱ Լիզինգ #BSC #Արսեն Բազիկյան

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնում (BSC) տեղի է ունեցել «Լիզինգը՝ հիմնական միջոցների ձեռքբերման լավագույն լուծում» սեմինարը, որի բանախոսն է եղել «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:  
     
Բանկում նշել են, որ սեմինարի ընթացքում մասնակից ՓՄՁ եւ խորհրդատվական ընկերությունների ղեկավարներին, հետաքրքրված մյուս անձանց ներկայացվել են լիզինգի միջոցով իրականացվող ներդրումների առավելությունները եւ առանձնահատկությունները:

Մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել հստակ դեպքեր՝ հենց իրենց կազմակերպությունների օրինակով եւ ստանալ մասնագիտական խորհրդատվություն:


««ԱԳԲԱ Լիզինգ»-ը մտադիր է նմանատիպ հանդիպումները հետագայում դարձնել շարունակական՝ իր կողմից գործունեության ընթացքում կուտակած լավագույն փորձը փոխանցելով իր գործընկերներին եւ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարներին»,- ընդգծել են ընկերությունում:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ը 2003թ. Հայաստանում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ եւ Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը: «ԱԳԲԱ Լիզինգ»-ը Հայաստանում լիզինգի առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող եւ էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով:  

Դիտում՝ 1768

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW