ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկ է ներկայացրել ՃՈ աշխատակիցների համար

12.04.2017 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #վարկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման հատուկ առաջարկ, որի շրջանակում ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կստանան մի շարք արտոնություններ:

Բանկում նշել են, որ այսուհետ ՃՈ աշխատակիցները կարող են ստանալ վարկային գիծ՝ սկսած 11,5%-ից եւ սպառողական վարկ՝ սկսած 14,5%-ից: Վարկային սահմանաչափը կախված է ՃՈ աշխատակցի զբաղեցրած պաշտոնից եւ կարող է կազմել մինչեւ 4 մլն դրամ: Վարկային գիծը տրամադրվում է մինչեւ 3 տարի, իսկ սպառողական վարկը՝ մինչեւ 5 տարի մարման ժամկետով: Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 1,5 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (այդ թվում` վկայական), ինչպես նաեւ սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ (կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք):

Բացի արտոնյալ պայմաններով վարկային պրոդուկտներից՝ ՃՈ աշխատակիցներին տրամադրվում է անվճար աշխատավարձային քարտ, անվճար SMS եւ Ինտերնետ բանկինգ, ինչպես նաեւ քարտի դրական մնացորդի դիմաց 3% (AMD) եւ 2% (USD) հաշվեգրման հնարավորություն:

Բանկում ընդգծել են, որ հաճախորդներին ընձեռվում է նաեւ այլ բանկերից վարկերի գնման/տեղափոխման հնարավորություն:

Դիտում՝ 11680
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW