Հունվար-մարտին հարկային մուտքերն ավելացել են 10,5%-ով

06.04.2017 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ

2017թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 24,3 մլրդ դրամով կամ 10,5%-ով՝ կազմելով 255 մլրդ դրամ:

Ինչպես հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, 196 մլրդ դրամ (աճ`11,6%) հավաքագրել է հարկային, իսկ 59 մլրդ դրամ (աճ`7,3%)` մաքսային մարմինը:

«Մուտքերի աճը հիմնականում պայմանավորվել է ստվերի վերհանման եւ կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ: Հարկային վարչարարության պատժիչ մեխանիզմները կիրառվում են հարկեր թաքցնելը կանխարգելելու եւ հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով` նպաստելով հարկերի իրական ծավալների ինքնահայտարարագրմանը: Իսկ որպես հարկ վճարողների գործունեության գնահատման հիմնական եղանակ գործածվում են կամերալ ուսումնասիրություններն ու վերլուծական գործիքները»,- ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ում տեղեկացրել են, որ հունվար-մարտ ամիսներին իրականացված բոլոր ստուգումների եւ ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 44%-ով: Մինչդեռ մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-մարտի 868,9 հազ. դրամի փոխարեն կազմել է 4432,2 հազ. դրամ:

13,8%-ով ավելացել են նաեւ խոշոր հարկ վճարողների հարկային մուտքերը` կազմելով 114,5 մլրդ դրամ: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 60,6%` 2016թ. հունվար-մարտի 59,5%-ի փոխարեն:

Դիտում՝ 2254
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW