Հայբիզնեսբանկը, ողջունելով «Հերացի» ավագ դպրոցի տնօրինության նախաձեռնությունը, իր գլխամասային գրասենյակում կազմակերպել է ճանաչողական եւ ուսուցողական միջոցառում դպրոցի Բնագիտամաթեմատիկական հոսքի Տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների համար:Բանկում նշել են, որ ավելի քան 20 աշակերտ մասնակցել է բանկի եւ բանկային գործի մասին ինտերակտիվ մեթոդով ներկայացվող բաց դասին. աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ծանոթացել են բանկային գործի հիմնական առանձնահատկություններին, բանկային գործով զբաղվող մասնագետներին ներկայացվող գիտելիքների եւ հմտությունների պահանջներին, բացի այդ, մատչելի մեկնաբանվել են մի շարք ֆինանսական հասկացություններ եւ գործընթացներ, որոնք կօգնեն նրանց ապագայում ավելի հեշտ յուրացնել ակադեմիական գիտելիքները՝ ուսանողի աթոռին:Մեկ ժամից ավելի տեւողությամբ բաց դասից հետո աշակերտները շրջել են բանկի շենքում՝ ականատես լինելով սպասարկման սրահում տիրող աշխատանքային անցուդարձին:«Հերացի» ավագ դպրոցի ուսուցիչները վստահեցրել են, որ այս ձեւաչափով համագործակցությունը լավ ազդեցություն է ունենալու աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացում: Tweet Դիտում՝ 2774