ԱՐԱՐԱՏ կոնյակն առաջին անգամ կներկայացվի Baselworld-ում

24.03.2017 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակն առաջին անգամ կներկայացվի Baselworld ցուցահանդեսի հյուրերին:

Ամեն տարի առաջնակարգ ժամագործական եւ ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչները հավաքվում են շվեյցարական Բազելում ՝ոլորտի ամենանշանակալից Baselworld ցուցադրությանը մասնակցելու համար:

Այս տարի Baselworld-ում լինելու է եզակի ինտերակտիվ ստեղծագործական հարթակ, որտեղ ցուցադրության հյուրերը կկարողանան ոգեշնչվել ARARAT Tasting Ritual-ով: Այդ նրբագեղ արարողությամբ հյուրերը կբացահայտեն հայկական կոնյակագործության սքանչելի աշխարհը:

Հատուկ ARARAT Tasting Ritual-ի համար ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սեն պատրաստել է համտեսային քեյս՝ կարմիր ծառից:

Դիտում՝ 1085

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW