Նախարարը հաստատել է ՀՀ-ում Tatra բեռնատարների գործարան հիմնելու լուրը

21.03.2017 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ասել է, որ հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել բեռնատար մեքենաների արտադրությամբ զբաղվող չեխական Tatra ընկերության հետ՝ Կոտայքի մարզում գործարան հիմնելու վերաբերյալ:

Այս մասին նախարարը նշել է Banks.am-ի հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում այս օրերին բուռն քննարկվող լուրը:

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով ավելի վաղ Հայաստան էր ժամանել չեխական TatraTrucks ընկերության պատվիրակությանը։ Մենք ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Հայաստանում արտադրություն հիմնելու հնարավորությունները։ Նախարարությունը համապատասխան աշխատանքներ է իրականացրել Tatra ընկերության հետ։

Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ չեխական TatraТrucks եւ Zenon ՍՊԸ-ի միջեւ կնքված հուշագրով նախատեսվում է Կոտայքի մարզում հիմնադրել Tatra բեռնատար մեքենաների արտադրության գործարան։ Կան բոլոր նախադրյալները, որ հուշագրով ամրագրված պայմանավորվածություններն իրականություն դառնան»,- ասել է Սուրեն Կարայանը:

Նախարարը կոչ է արել հետեւել առաջիկա զարգացումներին:

Նշենք, որ Tatra ընկերությունը հիմնվել է 1850թ.: 2014թ. դրությամբ ընկերությունն ունեցել է 845 աշխատակից, իսկ տարեկան հասույթը կազմել է $148 մլն: 

Դիտում՝ 3955

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW