Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը հաստատվել է
16.03.2017 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.agritech.ru

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել գյուղատնտեսության նախարարության ներկայացրած «ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինասնական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը:
Ինչպես հայտնել են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով, մասնավորապես` լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչը հնարավորություն կտա սկսել հանրապետության գյուղտեխնիկայի պարկի վերազինումը:
Նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով` ծրագրի շրջանակում շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել հետեւյալ պայմաններով` 20% կանխավճար, տարեկան 2% տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից: Մասնավորապես, կոմբայնների համար նախատեսվում է 10, տրակտորների համար` 6, հավաքիչ-մամլիչների եւ շարքացանների համար` 3-6, իսկ այլ գյուղգործիքների համար` 3 տարի մարման ժամկետ:
«Կառավարության որոշման հրապարակումից հետո նախարարության կայքում կտեղադրվի լիզինգային ընկերությունների ցանկը, որոնց կարող են դիմել հայտատուները: Մոտ 2,2 մլրդ դրամի գյուղտեխնիկա կիրացվի լիզինգային այս ծրագրով, որի սուբսիդավորման համար այս տարի կուղղվի 120 մլն դրամ գումար: Բացի այդ, այժմ քննարկում ենք մեքենա-տրակտորային կայան ստեղծելու ծրագիրը, որպեսզի այն տնտեսությունները, որոնք հնարավորություն չունեն գյուղտեխնիկա գնելու կամ վարկունակ չեն, նույնպես կարողանան այդ ծառայություններից օգտվել»,- ասել է Իգնատի Առաքելյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: