Բենզինի եւ դիզելային վառելիքի որակի խնդիրը կլուծվի

16.03.2017 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է բենզինի եւ դիզելային վառելիքի որակի խնդիրներին, որոնք ի հայտ են եկել շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքում:

Կարեն Կարապետյանը նկատել է, որ խնդիրը հաճախ պայմանավորված է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով, որի հետեւանքով էական վնաս է հասցվում սպառողներին եւ շուկային։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է բենզինի, դիզելային վառելիքի եւ այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացման նպատակով մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատելու վերաբերյալ՝ հաշվի առնելով ՀՀ ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:

Վարչապետի հանձնարարականովˋ նախարարությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ կքննարկի եւ կմշակի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ կանխելու հստակ մեթոդաբանություն:

Դիտում՝ 2613
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW