ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ սեփական իրավունքների նկատմամբ ուշադիր եւ պահանջատեր սպառողը պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է:Այս մասին վարչապետն ասել է «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը, որը համընկնում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա հետ: «Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ծառայությունները Հայաստանի տարածքում մատուցվեն որակյալ եւ անվտանգ, շահագրգռված է, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխուժանա, ներդրումներ գան, աշխատատեղեր ստեղծվեն, բայց մենք ունենք նորմեր եւ սահմանափակումներ, որոնք երբեք պետք է չխախտենք»,- ասել է կառավարության ղեկավարը:Կարեն Կարապետյանը սպառողի պաշտպանվածության, սեփական իրավունքների մասին իրազեկվածության եւ սպառողական գիտելիքների ձեռքբերման առումով կարեւորել է հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ակտիվ դերակատարությունը:«Մեզ համար չափազանց կարեւոր է արտադրողների եւ ծառայություն մատուցողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն թե´ անվտանգության ապահովմանը, թե´ որակի բարձրացմանը՝ բավարարելով սպառողների ամենախիստ պահանջները»,- ընդգծել է վարչապետը: Tweet Դիտում՝ 3003