ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է «Էյր Արմենիա» ընկերության` պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձը:Ինչպես հայտնել է ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը, «Էյր Արմենիա»-ն 2014-2016 թթ. գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախտելով կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե: «Ընկերությունը յուրացրել է այդ միջոցները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683,7 մլն դրամի վնաս, որը տույժերով կազմել է շուրջ 1,5 մլրդ դրամ»,- ասված է հաղորդագրությունում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Tweet Դիտում՝ 3230