Նովրուզի օրերին կավելացվեն Իրան-Հայաստան չվերթները

14.03.2017 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզին ընդառաջ պատրաստվում են ավելացնել դեպի Հայաստան թռիչքների քանակը:

Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, պատճառն այդ օրերին Իրանից դեպի Հայաստան ակնկալվող մեծ ուղեւորահոսքն է:

Մասնավորապես, մարտի 15-ից ապրիլի 4-ը Սարիից, Մաշադից, Թավրիզից եւ Թեհրանից դեպի Հայաստան 67 կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթ կիրականացվի:

Իրանական ավիաընկերություններն այդ ընթացքում կիրականացնեն միջինում շաբաթական 22 չվերթ:

«Սպասվող ուղեւորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության եւ տնտեսության զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 3309

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW