Կստեղծվի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ

09.03.2017 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է դադարեցնել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունն ու հիմնել Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի փոխանցմամբ՝ որոշումները պայմանավորված են առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի՝ մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ:

Ստեղծվելիք հիմնադրամի միջոցով նախատեսվում է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության կայուն եւ մրցունակ զարգացմանը:     

Հիմնադրամի նպատակն է խթանել Հայաստանի գյուղատնտեսության զարգացումը՝ ոլորտի մրցունակության բարձրացման, կարողությունների զարգացման միջոցով:

Նախատեսվում է նաեւ Հայաստանի ամբողջ տարածքում հիմնել գյուղատնտեսության զարգացման գործառույթ իրականացնող եւ համապարփակ ծառայություններ մատուցող ազգային կենտրոններ:

Դիտում՝ 12063

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW