ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում հուշագիր են ստորագրել՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է երկու երկրների կողմից այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝- Հմտությունների եւ փորձի փոխանակում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում,- Զբոսաշրջիկների ընդունելության պայմանների եւ անվտանգության բարելավում երկու երկրներում,- Զբոսաշրջային ուղղությունների փոխադարձ խթանում զանգվածային լրատվամիջոցներով, զբոսաշրջային գործակալությունների ներգրավմամբ եւ զբոսաշրջային երթուղիների ներկայացման միջոցով,- Թեմատիկ համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես գաստրոնոմիայի, մշակույթի, էկոտուրիզմի, մասնագիտական կրթության, լեռնային տուրիզմի եւ գյուղական տուրիզմի՝ հատկապես երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործընկերության շրջանակներում ընդգրկված ոլորտներում,- Երկու երկրների զբոսաշրջության մասնավոր հատվածների միջեւ փոխադարձ ներդրումների եւ համագործակցության խրախուսում, - Երկու երկրների արհեստագործական, գաստրոնոմիական, մշակութային եւ գեղարվեստական արտադրանքի փոխադարձ խրախուսում բարձր զբոսաշրջային ներուժ ունեցող տեղական եւ ազգային միջոցառումների շրջանակում,- Երկու երկրների միջեւ զբոսաշրջության հարցերով համագործակցությունն ամրապնդող ցանկացած գործունեություն, ինչպես մասնագիտական կրթությունը, թվային տեխնոլոգիաները կամ օդային հաղորդակցությունը: Tweet Դիտում՝ 1975