Գործարկվել է «Բարեւ Անելիք» համակարգը

07.03.2017 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը գործարկել է Ֆեյսբուքում հաճախորդների հետ հաղորդակցման ավտոմատիզացված՝ «Բարեւ Անելիք» համակարգը:
 
Բանկում ընդգծել են, որ հայաստանյան ֆինանսական կառույցների շրջանում Անելիք Բանկն առաջինն է նման ծառայություն ներդնում:

«Բանկի ֆեյսբուքյան էջին անձնական նամակով գրելով «Բարեւ Անելիք»` համակարգը ներկայացնում է բանկի կողմից մատուցվող գրեթե բոլոր ծառայությունների մասին ինֆորմացիան շատ արագ` հաշված վայրկյանների ընթացքում, ընդ որում, հաճախորդներն իրենք կարող են ընտրել իրենց հետաքրքրող ինֆորմացիան»,- ասված է հաղորդագրությունում:

««Բարեւ Անելիք» համակարգը գործարկվեց փետրվարի 20-ին, եւ այս կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացրեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչի մասին են վկայում ստացված հազարից ավելի նամակները եւ հաճախորդների բազմաթիվ դրական արձագանքները: Համակարգի միջոցով հաճախորդները կարող են ստանալ ոչ միայն բանկի պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվություն, այլեւ` մի շարք հաճելի եւ օգտակար տեղեկատվության, ինչպիսիք են օրինակ` օրվա նորություններ ու բանկում թափուր հաստիքները»,- նշել է Անելիք Բանկի Մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը:

Նա հավելել է, որ ապագայում «Բարեւ Անելիքը» կհամալրվի նոր հնարավորություններով։

Չատ-բոտերին նվիրված Banks.am-ի անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 5076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai