Լոնդոնում կներկայացվեն հայկական ՏՏ-ի բոլոր ուղղությունները

03.03.2017 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լոնդոնում մարտի 9-10-ը կայանալիք B2B միջոցառմանը բրիտանական կողմից մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 70 ընկերություն:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը:

Նա ընդգծել է, որ այս միջոցառումը երկու երկրների պատմության մեջ ամենախոշոր համատեղ բիզնես նախաձեռնությունն է, որի շրջանակում հայկական ընկերություններն իրենց վերջին տեխնոլոգիական լուծումները կցուցադրեն բրիտանական բիզնես եւ տեխնոլոգիական համայնքին:

«Մասնակից հայկական ՏՏ ընկերությունների կողմից առաջարկվող ծառայություներն ընդգրկում են գրեթե բոլոր ՏՏ ուղղությունները՝ վիրտուալ իրականությունից, 3D անիմացիայից եւ կրթությունից՝ մինչեւ մոբայլ հավելվածների մշակում եւ աութսորսինգ»,- նշել է Սամվել Գեւորգյանը:

Միջոցառման կազմակերպիչն է BSC-ն՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ:

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նշել է, որ ՏՀՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենախոստումնալից եւ արագ զարգացող ոլորտն է:

«Գիտահետազոտական հարուստ եւ աշխարհի լավագույն ցուցանիշներին չզիջող ավանդույթները, հմուտ եւ տաղանդավոր աշխատուժի առկայությունը եւ կառավարության լուրջ աջակցությունը նպաստել են, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների հանգույց դառնա ՝ ներգրավելով ՏՏ ոլորտի աշխարհի բազմաթիվ ընկերությունների: Գիտելիքահենք ոլորտն օտարերկրյա ներդրումների համար կարեւոր մագնիս է, որն աշխատուժի զարգացման համար կարեւոր խթան է, Հայաստանի համար տնտեսական հաջողության օրինակ: Սրա արդյունքում Հայաստանը շատ համապատասխան գործընկեր է դառնում Միացյալ Թագավորության համար, որը նույնպես կայացած դիրք է զբաղեցնում ՏՀՏ ոլորտում՝ որպես ստեղծագործական գերազանցության կենտրոն»,- ասել է դեսպանը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը եւս կարեւորել է նախաձեռնությունը՝ երկրի տեխնոլոգիական բրենդի առաջխաղացման տեսանկյունից:

«Տեխնոլոգիական բրենդի առաջխաղացումը բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, նրա ճշգրիտ եւ արժանապատիվ դիրքավորմանը եւ այլ երկրներում Հայաստանի տեխնո պոտենցիալի ներկայացման հնարավորությանն է նպաստում: Մեծ Բրիտանիան այս առումով կարեւորագույն դեր է խաղում՝ հատկապես որպես ստեղծագործական գերազանցության կենտրոն: Եվրոպայի հետ մեր առեւտրաշրջանառության տոկոսը բավական ցածր է՝ մոտ 25%, եւ այստեղ մենք առաջխաղացման մեծ հնարավորություններ ունենք»,- ասել է ԻՏՁՄ փոխտնօրենը:

Թեմայի շուրջ Banks.am-ի անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 4669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW