Բնապահպանական վճարները կտարանջատվեն ըստ աղտոտման ծավալի

02.03.2017 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում բնապահպանության նախարարին հանձնարարել է երկամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճարը վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ ու նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների ու հաշվետվությունների համար:

«Բնապահպանական վճարների հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձեւն ու ծավալը նույնն է բոլոր աղտոտողների համար»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդյունքում աղտոտման եւ վճարումների մեծ ծավալ չունենալովˋ փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ ու ռեսուրսներ են ծախսում նախագծերի, ուսումնասիրությունների ու հաշվետվությունների համար:

Կարեն Կարապետյանը նախարարին հանձնարարել է ուսումնասիրության ժամանակ դիտարկել նաեւ ըստ գործողության տեսակիˋ ընդհանրացված եւ տիպային վճարների ներդրման հնարավորությունները:

Դիտում՝ 2279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW