Ֆրանսիական քաղաքներում կներկայացվի ՀՀ տնտեսական ներուժը

14.02.2017 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Ֆրանսիայի  դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր ասել է, որ ներկայում մեծ ակտիվություն է նկատվում հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում:

Լրագրողների հետ զրույցում դեսպանը տեղեկացրել է, որ փետրվարի վերջին նախատեսված է Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների 10-օրյա այցը ֆրանսիական խոշոր քաղաքներ։

«Ծրագիրն իրականացվում է «Բիզնես Ֆրանս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Սա շատ լավ հնարավորություն է՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելու Փարիզում, Լիոնում եւ Մարսելում»,- ասել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Դեսպանը տեղեկացրել է, որ մարտի 8-ին նախատեսվում է Հայաստանի նախագահի այցը Ֆրանսիա, որի ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվելու նաեւ տնտեսական հարցերին։

«Մենք մեծ հույսեր ենք կապում առաջիկայում նախատեսված այս միջոցառումների հետ»,- նշել է դեսպանը։

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծել է, որ Ֆրանսիան մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանի կառավարության քայլերին՝ ուղղված մոնոպոլիաների եւ կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական գոտիների ստեղծմանն ու գործարար մթնոլորտի ձեւավորմանը։

Նա հիշեցրել է, որ 2016թ. Ֆրանսիան հինգ անգամ ավելացրել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունը, որը կազմել է €20 մլն։

Բացի այդ, անցած տարի Ֆրանսիան երկու խոշոր վարկ է տրամադրել Հայաստանին՝ €75 մլն՝ Վեդիի ջրամբարի շինարարության համար, եւ €40 մլն բյուջետային վարկ՝ ուղղված ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին։

Դիտում՝ 16884
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW