Ֆրանսիան €75 մլն է հատկացրել Վեդիի ջրամբարի կառուցմանը

26.01.2016 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման ֆրանսիական գործակալությունը €75 մլն վարկ է տրամադրել Հայաստանին՝ Վեդիի ջրամբարի կառուցումը ֆինանսավորելու նպատակով:

Ինչպես հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, համապատասխան վարկային համաձայնագիրն այսօր ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի գծով վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրեսը եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն:

«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաեւ բնակչության զբաղվածությունը»,-ասել է Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել:

«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաեւ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության»,- նշել է Ժան Ֆրանսուա Շարպենտիեն:

Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին արտոնյալ է:

Վարկային համաձայնագրի կնքման մասին որոշումը ՀՀ կառավարությունը հաստատել էր 2015թ. դեկտեմբերի կեսին:

Վեդի գետի վրա նախատեսվում է կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով ջրամբար:

Դիտում՝ 4602
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai