Գյուղոլորտում այս տարի $120 մլն-ի ներդրում կկատարվի

10.02.2017 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասել է, որ 2017թ. գյուղոլորտում ընդհանուր առմամբ իրականացվելու են շուրջ $120 մլն-ին համարժեք դրամի ծրագրեր:

Ինչպես նախօրեին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է նախարարը, այս գումարը ներառում է նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հայտարարած $60 մլն-ը:

«Ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կոնյակի արտադրության վերազինմանը եւ այլ ոլորտների: Սրան կավելանան նաեւ  մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց շուրջ այս պահին ինտենսիվ աշխատանքներ ենք տանում»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին վերահսկողություն սահմանել իրենց համակարգման ներքո գտնվող ծրագրերի իրականացման նկատմամբ, ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալ, կատարված ծրագրերի շուրջ իրազեկում ապահովել՝ խրախուսելու հավելյալ ներդրումների ներհոսքը:


Դիտում՝ 3531

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW