Հայկական ներդրումային ծրագրերը կներկայացվեն չինացի գործարարներին
08.02.2017 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://mineconomy.am

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր նշել է, որ Հայաստանում մշակվել են ներդրումային ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրել չինացի գործարարներին:
Այս մասին Սուրեն Կարայանն ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրողների համար նպաստավոր պայմանները՝ Եվրասիական տնտեսական միության շուկան, ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող GSP+ համակարգը, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի կողմից տրամադրվող GSP համակարգը:
Թիան Էրլունն էլ նշել է, որ Հայաստանը Չինաստանի համար կարեւոր տնտեսական գործընկեր է` առաջարկելով խորացնել տնտեսական համագործակցությունը հատկապես ներդրումային ոլորտում:
Դեսպանը Սուրեն Կարայանին է փոխանցել մայիսին Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության ֆորումին մասնակցության հրավերը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: