Դանիլ Խաչատուրովի` «Ռոսգոսստրախ»-ը լքելու լուրը հերքվել է

30.01.2017 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ռոսգոսստրախ» ընկերությունը հերքել է իր հիմնադիր բաժնետեր Դանիլ Խաչատուրովի` տնօրենի պաշտոնը լքելու մասին լուրը, հայտնում է Rambler News Service-ը:
 
«Դանիլ Խաչատուրովի` ընկերությունից հեռանալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Փոփոխություններ չկան նաեւ ընկերության օպերատիվ կառավարման մեջ. այն, ինչպես վերջին բոլոր տարիներին, շարունակում է իրանականացնել գլխավոր տնօրեն Դմիտրի Մարկարովը»,- նշել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Ռոսգոսստրախ»-ում «ընկերության կառավարման մեջ փոփոխությունների» մասին լուրն անվանել են չճշտված: Այն տարածել էին «Վեդոմոստի» թերթն ու ռուսական այլ ԶԼՄ-ներ, իսկ տեղեկությունը ստացվել էր «Օտկրիտիե» հոլդինգի ներկայացուցչից:

«Օտկրիտիե» եւ «Ռոսգոսստրախ» խմբերը 2016-ի դեկտեմբերին ձեռք էին բերել միավորման մասին պայմանավորվածություն, որի իրավական կողմերը նախատեսում են իրականացնել 2017-ին:

Դիտում՝ 10656
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW