Ավտովարձույթով զբաղվող խոշորագույն ընկերությունը մուտք է գործում Հայաստան

27.01.2017 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ավտոմեքենաների վարձույթով զբաղվող խոշորագույն Enterprise Holdings ընկերությունը հայտարարել է հայաստանյան շուկա իր մուտքի մասին՝ TravelCar ֆրենչայզինգային գործընկերոջ միջոցով:

Վերջինս նախատեսում է առաջիկայում գործունեություն ծավալել նաեւ Վրաստանում:  

Առաջիկա ամիսներին Enterprise Rent-A-Car, National Car Rental, Alamo Rent a Car բրենդները ներկայացված կլինեն Երեւանում:

«Enterprise-ն ու TravelCar-ը հավատարիմ են հաճախորդների սպասարկման ամենաբարձր չափանիշներին»,- ասել է TravelCar ընկերության գլխավոր մենեջեր եւ համահիմնադիր Արսեն Սուքիասյանը:

«Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում մեր ունեցած ձեռքբերումները վկայում են մեր բրենդի գլոբալ վարկանիշի եւ կայունության մասին: Հայաստանում եւ Վրաստանում այս գործընկերությունը վերջին օրինակն է այն բանի, որ մենք ջանք չենք խնայում ապահովելու բիզնես եւ զբոսաշրջային ոլորտների մեր հավատարիմ հաճախորդների համար բարձրորակ սպասարկում` անկախ նրանց գտնվելու վայրից»,- ասել է Enterprise Holdings-ի տնօրենի տեղակալ Փիթեր Ա. Սմիթը:

Enterprise Holdings-ը ներկայում գործում է աշխարհի ավելի քան 85 երկրներում եւ տարածաշրջաններում:

Դիտում՝ 14792

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW