10000-դրամանոց կեղծ թղթադրամներ են հայտնաբերվել

25.01.2017 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10000-դրամանոց  կեղծ թղթադրամներ:

ԱԱԾ-ում նշել են, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով:

«Ընդ որում, իսկականին առավել նմանեցնելու նպատակով դրանց վրա փակցվել են 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձեւ փայլաթիթեղներ: Կեղծ թղթադրամներն իրացվել են ՀՀ մարզերում գործող տարբեր բենզալցակայաններում՝ գիշերային ուշ ժամերին եւ վատ լուսավորության պայմաններում»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում առավել ուշադրություն դարձնել թղթադրամների ժապավենաձեւ փայլաթիթեղի եւ ջրանիշի առկայության վրա:

Քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու համար: Ներկայում միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաեւ նշված հանցանքին առնչակից  անձանց բացահայտելու ուղղությամբ։

ԱԱԾ-ն կոչ է անում դրամանենգությունից տուժած անձանց զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝  (010) 57-90-58 եւ (010) 57-98-44:  

Դիտում՝ 18348
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW