ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն այսօր ներկայացրել է Սյունիքի մարզում` Իրան-Հայաստան սահմանին, ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու վերաբերյալ գործարար ծրագիրը:Ինչպես նշել է նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանը, ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ $28 մլն, իսկ ընթացիկ ծախսերը հաշվի առնելով՝ մոտ $32 մլն:Նախարարության կանխատեսումներով` 10 տարում ԱՏԳ-ում կներգրավվի 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն $80-100 մլն-ի ապրանք: Գնահատվում է, որ ԱՏԳ-ի շահագործող ընկերություններն ու կազմակերպիչները 10 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կներդնեն $380-400 մլն` ստեղծելով շուրջ 2500 աշխատատեղ:«ԱՏԳ-ն նպատակ ունի առավել ակտիվացնել տարածաշրջանային առեւտրատնտեսական հարաբերությունները, ստեղծել հարթակ նոր ներդրումների ներգրավման եւ աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաեւ արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրության համար»,- ասել է Արամ Վարդանյանը:ԱՏԳ-ն կկառուցվի Ագարակ քաղաքում եւ կզբաղեցնի 10-15 հա տարածք` հետագա ընդլայնման հնարավորությամբ: Տարածքն ընտրվել է Իրանի սահմանին հնարավորինս մոտ, իսկ նրանից 2 կմ հեռավորության վրա գտնվում է մեկ այլ` իրանական «Արազ» ԱՏԳ-ն, ինչը համագործակցության լավ հնարավորություն է:ԱՏԳ-ի գերակա ոլորտները կլինեն գյուղմթերք եւ սննդի վերամշակում, արդյունաբերություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն եւ տեքստիլ արտադրոթյուն: Ինչպես նշել է տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, ԱՏԳ-ի նկատմամբ արդեն առկա է մեծ հետարքրքություն ինչպես հայկական, այնպես էլ իրանական կողմից: Նա ընդգծել է, որ այս նախաձեռնությունը լրացուցիչ հնարավորություն է Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, տարածաշրջանային առեւտրի զարգացման, ինչպես նաեւ Սյունիքի մարզում տարածքային զարգացման համար: Փոխնախարարի խոսքով` Սյունիքում կառուցվող ԱՏԳ-ն ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով նաեւ որոշակի առավելություններ կունենա: Մասնավորապես, դրա տարածքում կգործեն առեւտրի կետեր, որտեղից duty free համակարգում գտնվող, աշխատող կամ այցելող ֆիզիկական անձանց հնարավորություն կտրվի գնել ապրանքներ` առանց մաքսատուրքերի վճարման:Նախարարությունն արդեն իսկ հրապարակել է ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ընկերություններին համագործակցության առաջարկի մասին հայտարարությունը. դիմումներն ընդունվում են մինչեւ փետրվարի 10-ը: «Հույս ունենք ներգրավել բավական լավ փորձ եւ կապեր ունեցող, ներդրումներ անելու մտադրությամբ ձեռնարկությունների տարբեր երկրներից»,- ասել է Հովհաննես Ազիզյանը:Հայաստան-Իրան տնտեսական կապերի զարգացման շուրջ Banks.am-ի զրույցը Հովհաննես Ազիզյանի հետ կարող կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 3752