«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցներին վճարվել է աշխատավարձի պարտքը

19.01.2017 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին վճարվել է 166 մլն դրամ ամբողջ աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված վճարների պարտքը 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարանի աշխատակիցների հետ:

Անդրադառնալով քիմիական ձեռնարկության հետագա գործունեությանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այսօր գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը, սակայն, չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը:

«Եթե ներդրողը գա, առաջարկություն ներկայացնի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, հերթական ռիսկեր չենք ունենալու, մենք ծրագրերը կքննարկենք»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 3105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW