Անելիք Բանկը պարտատոմսեր ձեռքբերողների համար խաղարկություն կանցկացնի

16.01.2017 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը հայտարարում է խաղարկություն` անվանական արժեկտրոնային պարտատոմսեր ձեռքբերողների համար:

Բանկում նշել են, որ խաղարկությունը տեղի կունենա հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին: Հաղթողին շնորհվելու է 2 հոգու համար նախատեսված ուղեգիր:

Խաղարկությունը կցուցադրվի ուղիղ հեռարձակմամբ Անելիք Բանկի յութուբյան եւ ֆեյսբուքյան էջերում:

«Այս խաղարկությամբ մենք շարունակում ենք Անելիք Բանկում ձեւավորված ավանդույթը՝ հաճելի անակնկալներ մատուցելով մեր հաճախորդներին: Այս դեպքում մենք հնարավորություն ենք ընձեռել Անելիք Բանկի կողմից թողարկված արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերած բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին շահել ուղեգիր դեպի եվրոպական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը՝ Լոնդոն կամ Ֆրանկֆուրտ, ըստ հաղթողի ցանկության: Կարծում եմ, որ այս ուղեւորությունը մեր հաջողակ հաճախորդի եւ նրան ընկերակցողի համար լավ հնարավորություն կլինի հանգստանալ ամանորյա տոներից հետո եւ վերադառնալ հետաքրքիր տպավորություններով»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ, Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Բանկում հիշեցրել են, որ թողարկված պարտատոմսերն ամբողջ ծավալով եւ հաջողությամբ տեղաբաշխվել են նախատեսված ժամկետում:

Պարտատոմսերը դոլարային են, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6 ամիս:

Դիտում՝ 5928
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW