ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել ոսկե եւ արծաթե ութ հուշադրամ:Թողարկվել են «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե եւ «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 եւ ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները:ԿԲ-ում նշել են, որ ոսկե հուշադրամները 900 հարգի են, ունեն 10 000 դրամ անվանական արժեք եւ կշռում են 8,6 գ: «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» արծաթե հուշադրամն 925 հարգի է, ունի 1000 դրամ անվանական արժեք եւ կշռում է 33,6 գ: «Համո Բեկնազարյան-125» հուշադրամը 925 հարգի արծաթից է, անվանական արժեքը 100 դրամ է եւ կշռում է 28,28 գ:«Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 եւ ՀԱՊԿ-15» 925 հարգի արծաթե հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է եւ կշռում են 33,6 գ:Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում: Tweet Դիտում՝ 6516