«Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ եւ կնքել են միացման պայմանագիր:ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 10-ին հաստատել եւ գրանցել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (Պահպանվող բանկ) եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի (Միացող բանկ) միացման պայմանագիրը:«Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները եւ հաստատել են փոխանցման ակտը:Արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկն այսօր գրանցել է փոխանցման ակտը եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն կհանդիսանա «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:ԿԲ խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել նաեւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 80 լիցենզիան: Tweet Դիտում՝ 7962