ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է քննարկել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու հնարավորությունները:Տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության ու առողջապահության նախարարներին հանձնարարվել է համատեղ ուսումնասիրել եւ 20-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:«Մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ ու մրցունակ ներմուծողների նկատմամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:Վարչապետը հանձնարարել է շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ եւ ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին: Tweet Դիտում՝ 2967