Արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման համար կներդրվի $129 մլն

29.12.2016 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագիրը», որի արդյունքում 6 նմանատիպ կայանի կառուցման համար կներդրվի շուրջ $129 մլն:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի փոխանցմամբ, ծրագիրն ուղղված է ՀՀ-ում արեւային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության եւ դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը:

ՀՀ կառավարությունը նախատեսում է ծրագիրն իրականացնել մրցութային եղանակով` նվազագույն սակագին սահմանելու նպատակով: Մրցույթը եւ 6 կայանների կառուցումը կիրականացվեն մի քանի փուլերով: Առաջին փուլով նախատեսվում է իրականացնել շուրջ 50 ՄՎտ մեկ կայանի կառուցում, իսկ հաջորդ փուլերով՝ շուրջ 60 ՄՎտ կայանների կառուցում:

Դիտում՝ 6430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW