«Լիդիան Արմենիա»-ն, թափանցիկության եւ հաշվետվողականության իր պարտավորության համաձայն, շարունակում է հրապարակել Գնդեվազ, Գորայք եւ Սարավան համայնքներին հողերի վարձակալության դիմաց վճարումների մասին տեղեկատվություն՝ տարեկան կտրվածքով:2016թ. ընկերությունը վճարել է ավելի քան $640 000-ին համարժեք դրամ Ամուլսարի հարակից համայնքներին` որպես հողերի վարձակալության վճար, որից Գնդեվազը ստացել է $130 205-ին, Գորայքը` $241 345-ին, Սարավանը` $267 906-ին համարժեք դրամ:«Լիդիան»-ում նշել են, որ բոլոր 3 համայնքների տեղական բյուջեն 2016թ. ընդհանուր առմամբ կազմել է մոտավորապես $71 000-ին համարժեք դրամ:2008թ. ի վեր «Լիդիան»-ը Սարավանի, Գորայքի եւ Գնդեվազի համայքային բյուջեներ արդեն իսկ վճարել է $3,3 մլն-ին համարժեք դրամ:2016թ. օգոստոսին եւս $560 000-ին համարժեք դրամ վճարվել է Գնդեվազ համայնքին հողի կատեգորիայի փոփոխման համար:Հողերի վարձակալության դիմաց համայնքների կողմից ընկերության կատարած վճարների շնորհիվ Ամուլսարի համայնքները կարողացել են զգալի ներդրումներ անել համայնքի ենթակառուցվածնքների զարգացման մեջ:Սարավանը վերանորոգել է ոռոգման համակարգը եւ համայնքապետարանի շենքը, ինչպես նաեւ կառուցել է գազատար խողովակ: Գորայքը կառուցել է կոյուղի, որը նախկինում բացակայում էր համայնքում: Խմելու ջրի որակը լուրջ խնդիր էր Գորայքում: Ի շնորհիվ Լիդիանի կողմից վճարված հողերի վարձակալության վճարների, որոնք գումարվեցին համայնքային բյուջեին, Գորայքը բարելավեց խմելու ջրի համակարգը, լուծելով լուրջ կենցաղային եւ առողջապահական խնդիրներ: Գնդեվազում համայնքը իրականացրեց փողոցների լուսավորություն, վերանորոգեց համայնքապետարանի շենքը եւ համայնքի համար գնեց գյուղատնտեսական տեխնիկա:2016թ. «Լիդիան Արմենիա»-ն Գորայքում, Սարավանում, Գնդեվազում եւ Ջերմուկ քաղաքում սոցիալական զարգացման ծրագրերում ներդրել է $260 000-ին համարժեք դրամ:«Որպես համայքների կայուն զարգացման ապահովման իր պարտավորության մի մաս` «Լիդիան»-ը նաեւ պահանջում է համայնքներից մասնակից լինել սոցիալական ներդրումներին: Պարտադիր մասկացությունը առնվազն 10% է եւ այս միջոցով համայնքները ավելի հոգատար են դառնում ծրագրի նկատմամբ: Սա նաեւ մեխանիզմ է ապահովելու, որ «Լիդիան»-ի կողմից հողերի վարձակալության դիմաց վճարված գումարները վերաներդվում են համայնքային արդյունավետ ծրագրերում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 12604