Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները «Լիդիան Արմենիա»-ի աջակցությամբ մասնակցել են Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված ամանորյա նախատոնական տոնավաճառին:Ինչպես հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, «Նոր կյանք թափոններին» եւ «Գնդեվազի չրանոցը» ծրագրերի շրջանակում ներկայացրել են ձեռագործ հուշանվերներ, որոնք փոքր բիզնեսի եւ համայնքների բնակիչների համար ապահովում են եկամուտներ՝ նվազագույն ներդրումներով: «Ջերմուկում գործող «Նոր կյանք թափոններին» ծրագիրը ստեղծվել է «Լիդիան Արմենիա»-ի սոցիալական զարգացման ծրագրերի շրջանակում` ապացուցելով, որ ցանկության դեպքում հնարավոր է անգամ թափոններից եւ կենցաղային աղբից ստանալ հետաքրքիր եւ գործածական իրեր, ինչպես նաեւ ամենափոքր հնարավորությունն անգամ, համապատատասխան հմտություններ եւ գիտելիքներ ունենալու դեպքում, կարող է դառնալ բիզնես եւ կայուն եկամտի աղբյուր»,- ասված է հաղորդագրությունում: Արդեն երկրորդ տարին գործող ծրագիրը հիմնականում ուղղված է դպրոցականների եւ մանկավարժների շրջանում բնապահպանական իրազեկմանը, հմտությունների ուսուցմանն ու եկամտի այլընտրանքային աղբյուրի ապահովմանը: Ծրագիրը նոր կյանք է տալիս թափոններին, սովորեցնում բնապահպանության տեսանկյունից ճիշտ կառավարել թափոնները, ինչպես նաեւ նվազագույն ներդրումներով ապահովել եկամուտներ: «Լիդիան»-ը նախատեսում է 2017թ. ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը: ««Գնդեվազի չրանոց»-ը, որը գործում է արդեն երրորդ տարին, համայնք-ընկերություն համագործակցության լավագույն օրինակներից է: Միայն 2016թ. կոոպերատիվը մշակել է 7 տոննա հումք եւ արտադրել 1200 կգ չիր»,- հայտնել են «Լիդիան»-ում: Այս տարի կոոպերատիվն առաջին անգամ ամբողջ անհրաժեշտ հումքը ձեռք է բերել բացառապես սեփական ներդրումների հաշվին: Ընդլայնվել է արտադրանքի տեսականին. ծիրանաչրից բացի, այժմ արտադրում են նաեւ սեւ սալորի եւ դեղձի չրեր:Բացի այդ, կրկնապատկել է արտադրությունը` արտադրանքը ներկայացնելով նաեւ համայնքի սահմաններից դուրս: «Ամուլսարի սոցիալական ծրագրերը մշակվում են միջազգային լավագույն փորձին եւ պահանջներին համապատասխան` ընկերության կողﬕց իրականացված կարիքների գնահատման, հարցումների եւ համայնքներից ստացվող հայտերի հիման վրա»,- նշել են ընկերությունում: 2007-ից «Լիդիան»-ը Ամուլսարի հարակից համայնքներում իրականացված սոցիալական ծրագրերում ներդրել է մոտ $3 մլն, որից 870 հազ-ը՝ 2016թ.: Tweet Դիտում՝ 4872